Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Թուրքիան իր ռազմաբազաները կտրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիան իր ռազմաբազաները կտրամադրի ԱՄՆ-ին
13.10.2014 | 12:22

Թուրքիան համաձայնել է ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմաօդային բազաները՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը: ԱՄՆ-ը գլխավորում է միջազգային կոալիցիան, որի օդուժը վերջին շաբաթներին պարբերաբար հարվածներ է հասցնում խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Ելույթ ունենալով NBC հեռուստաալիքի եթերում՝ Սյուզան Ռայսն ասել է, թե Թուրքիան համաձայնություն է տվել, որ ԱՄՆ-ը օգտագործի իր ռազմաբազաները Սիրիայի չափավոր ընդդիմության համար ուժեր պատրաստելու և այն օգտագործելու նպատակով՝ Իրաքի և Սիրիայի տարածքում գործողությունների համար: Նշենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման՝ Քոբանի քաղաքի վրա հարձակումներից մինչ հիմա զոհվել է 500 մարդ, մոտ 200 հազարը փախել է Թուրքիա:



Դիտվել է՝ 3121

Մեկնաբանություններ